Մատչելիության հղումներ

Դպրոցներում աշնանային արձակուրդները՝ հոկտեմբերի 30-ից կամ 23-ից մինչև նոյեմբերի 5-ը


Երևանյան դպրոցներից մեկում, արխիվ
Երևանյան դպրոցներից մեկում, արխիվ

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Այս մասին հաղորդում է կրթության և գիտության նախարարությունը:

Վկայակոչելով նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված 2017-2018 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները՝ գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից: 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև եկող տարվա հունվարի 7-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները ավելի երկար են՝ նրանք կհանգստանան դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 21-ը ներառյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG