«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամների թվում է, որ իրենք ինկվիզիցիայի ներկայացուցիչներ են», - Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Նովրուզ Մամեդովը:
«Տպավորություն է ստեղծվում, որ ԵԽԽՎ-ն փորձում է ցույց տալ, թե ծառայում է ինչ-ինչ շրջանակների ու մարդկանց, այլ ոչ թե Եվրոպայի շահերին: Եթե Վեհաժողովում կարծում են, որ իրենց գլխավոր առաքելությունը գործընկերների համար պատժաչափեր սահմանելն է, ապա հարց է ծագում` ո՞ւմ է հարկավոր նման կառույցը», - գրել է Մամեդովը:
Երեկ, հիշեցնենք, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում երկու բանաձևեր հաստատվեցին, որոնցում Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հետաքննել Ադրբեջանի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը և երկրում իրավական բարեփոխումներ սկսել: