Այսօր Սոչիում գումարվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Նախարարների հավաքը նախորդում է ԱՊՀ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Օրակարգի հիմնական թեմաներն են ռազմական համագործակցությունը և պայքարն ահաբեկչության դեմ:
Սոչիում մշակվող համաձայնությունների նախագծերը կներկայացվեն Տաշքենդում նոյեմբերի 3-ին նախատեված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը: