Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամները՝ Լեռնային Ղարաբաղում


Լուսանկարը՝ ԼՂ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ԼՂ ԱԳՆ-ի

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը երեկ ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։

«Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ նախարարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման և անշրջելիության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG