Մատչելիության հղումներ

Al-Arabiya. «Բարզանին պատրաստ է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները»


Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները` դաշնային կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների վերացման դիմաց: Al-Arabiya հեռուստաընկերության եթերում այդ մասին այսօր հայտարարել է Իրաքի փոխնախագահ Ուսման ան-Նուջեյֆին` Բարզանիի հետ բանակցությունների ավարտին:

Կենտրոնական կառավարության ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին, սակայն, հայտարարել է, որ Իրաքի փոխնախագահը Բարզանիի հետ բանակցություններ անցկացնելու որևէ լիազորություն չի ունեցել:

Հիշեցնենք, իրաքյան Քուրդիստանում կայացած հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 93 տոկոսը կողմ է արտահայտվել անկախ պետության հռչակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG