Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հրապարակային բանավեճի մեջ է մտել իր կուսակից ազդեցիկ սենատորի հետ


Սենատոր Բոբ Քորքեր, արխիվ
Սենատոր Բոբ Քորքեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային սուր բանավեճի մեջ է մտել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի հետ:

Թրամփը ազդեցիկ հանրապետական գործչին մեղադրել է միջուկային հարցի շուրջ Իրանի հետ 2015 թվականին կնքված «ահավոր» պայմանագրի համար՝ հավելելով, որ Քորքերը ցանկանում էր դառնալ ԱՄՆ պետքարտուղար, սակայն ինքը մերժել է նրան:

Միացյալ Նահանգների նախագահի թվիթերյան այս գրառումը հաջորդել է The New York Times-ին Բոբ Քորքերի տված հարցազրույցին, որում սենատորը նախագահին մեղադրել է երկիրը ինչպես հեռուստատեսային շոու կառավարելու մեջ և հայտարարել՝ այլ երկրներին ուղղված Թրամփի անմիտ մեղադրանքները կարող են ԱՄՆ-ը տանել դեպի երրորդ համաշխարհային պատերազմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG