Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը այսօր մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, նիստում Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանի Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և խորհրդարանում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:

ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ Ազգային ժողովի արդեն իսկ ընդունած չորս սահմանադրական օրենքներից երեքը ստացել են հանձնաժողովի եզրակացությունը, ինչը մեծապես նպաստել է, որ այդ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին և չափանիշներին: Նա համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև Սահմանադրության փոփոխություներով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG