Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևն ասել է, որ միջնորդների հետ քննարկելու է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չորեքշաբթի օրը Բաքվում ընդունելով Եվրամիության պատվիրակությանը, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Նա ասել է, որ մոտ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու է բանակցությունների հետագա ընթացքը, ինչպես նաև նախագահների մակարդակով հանդիպման հնարավորությունը: «Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարևոր հարց է», - ասել է Ալիևը:

Նա կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների նկատմամբ Եվրամիությունը պետք է նույն դիրքորոշումը ցուցաբերի, հակառակ պարագան կընդունվի որպես երկակի մոտեցումների ցուցաբերում:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին համանախագահները այցելելու են Երևան, իսկ հաջորդ օրը՝ Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG