Երևանի քաղաքապետարանը տեղակացնում է, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:
«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: