Մատչելիության հղումներ

Մոսկվայի աջակցությունը վայելող հաքերները կարևոր ինֆորմացիա են գողացել ԱՄՆ ԱԱԳ համակարգիչներից․ ԶԼՄ-ներ


Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ Ռուսաստանի կառավարության աջակցությունը վայելող ցանցահենները 2015 թվականին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համակարգիչներից գողացել են լրտեսական գործիքների մասին կարևոր ինֆորմացիա:

Միացյալ Նահանգների իշխանությունները կարծում են, որ հավանական գողությունը, որի մասին առաջինը գրեց The Wall Street Journal-ը հոկտեմբերի 5-ին, հնարավոր է՝ իրականացվել է Kaspersky ռուսական հակավիրուսային ծրագրի օգտագործման հետևանքով, ինչի մասին նաև այլ լրատվամիջոցներ են գրել՝ հղում անելով իրենց չբացահայտված աղբյուրներին։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը վերջերս բոլոր դաշնային գործակալություններին հրահանգեց հանել Kaspersky Lab-ի ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG