Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը դաշնային մարմիններին հրահանգել է հանել Kaspersky-ի ծրագրերը


Ռուսաստան - Kaspersky Lab-ի շենքը Մոսկվայում, արխիվ

Միացյալ Նահանգների կառավարությունը բոլոր դաշնային գործակալություններին հրահանգել է հանել Kaspersky Lab-ի ծրագրերը՝ վկայակոչելով այդ ընկերության պաշտոնյաների և ռուսական հետախուզության ու կառավարության միջև կապը: ԱՄՆ ներքին գործերի նախարարություն այս հրամանը արձակել երեկ, ծրագիրը հանելու համար տրվում է 90 օր:

«Մտահոգված ենք Kaspersky-ի և Ռուսաստանի հետախուզության միջև կապով, քանի որ համաձայն ռուսաստանյան օրենքի՝ ռուսական հետախուզական գործակալությունները կարող են պահանջել կամ ստիպել Kaspersky-ին միջամտել, ռուսական ցանցի միջոցով զավթել կապը: Վտանգ կա, որ այդ ամենը ուղղակիորեն ազդում է ԱՄՆ ազգային անվտանգության վրա», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, Կոնգրեսը երկար ժամանակ քննադատում էր Մոսկվայում տեղակայված ընկերության ծրագրերի լայն կիրառումը Միացյալ Նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG