Այսօր հայտարարվելու է 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը։
Մրցանակաբաշխությանը հետևողները հայտարարել են, որ հեղինակավոր մրցանակը կարող են ստանալ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015 թվականին կնքված գործարքի ետևում կանգնած կարևոր մարդիկ։
Այդ համաձայնագրով, հիշեցնենք, պաշտոնական Թեհրանը համաձայնեց սահմանափակել իր միջուկային գործունեությունը` միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: