Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տանը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գործում միջուկային պայմանագրի ոգուն համապատասխան:
Այս հայտարարությունը հաջորդել է լրատվամիջոցների այն հաղորդումներին, թե Թրամփը մտադիր է վերանայել 2015 թվականին Իրանի հետ կնքված համաձայնագիրը։
Հոկտեմբերի 15-ին լրանում է վերջնաժամկետը՝ պարզելու և հավաստիանալու, թե հավատարիմ է արդյոք Թեհրանը 2015 թվականին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին:
Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և Արևմուտքի վեճը շարունակվում է մոտ երկու տասնամյակ։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում, Արևմուտքի համոզմամբ, իրանցիները փորձում են կուտակել միջուկային զենքի համար անհրաժեշտ հարստացման աստիճանի ուրան։