Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՄԻՊ աշխատակազմի, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաև Պաշտպանի արտահերթ զեկույցին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները:
Արլեմ Դեզիրը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել: