Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ ակնկալվում է Թրամփի ճառը Իրանի հարցով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 3-ը հոկտեմբերի, 2017թ․

Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա Իրանին առնչվող ճառով:

Հոկտեմբերի 15-ին լրանում է վերջնաժամկետը՝ պարզելու և հավաստիանալու, թե հավատարիմ է արդյոք Թեհրանը 2015 թվականին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին:

Սպիտակ տանը հղում անելով հաղորդվում է, որ նախագահ Թրամփի ճառը նախատեսված է հոկտեմբերի 12-ին: Եթե մինչև հոկտեմբերի 15-ը ամերիկյան վարչակազմը իր վստահությունը չվերահաստատի, Կոնգրեսը 60 օրվա ընթացքում պետք է որոշի՝ արդյոք արժե վերանայել պատժամիջոցները:

2015 թվականին վեց գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միջուկային համաձայնագիր կնքելով՝ Իրանը ազատվում էր որոշ միջազգային պատժամիջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG