Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպել է Յագլանդին


Այսօր աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների 2015-2018 թվականների ծրագրի իրականացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Այս համատեքստում Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Եվրախորհրդի կողմից ցուցաբերվող շարունակական խորհրդատվական աջակցության համար։

Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG