Մատչելիության հղումներ

Հավանան անարդարացի է համարում Կուբայի դեսպանատան աշխատակիցներին կրճատելու Վաշինգտոնի պահանջը


ԱՄՆ - Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը ելույթ է ունենում Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վերաբացման արարողության ժամանակ, 20-ը հուլիսի, 2015թ,
ԱՄՆ - Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը ելույթ է ունենում Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան վերաբացման արարողության ժամանակ, 20-ը հուլիսի, 2015թ,

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը անարդարացի է համարել Կուբայի դեսպանատան աշխատակիցներին ԱՄՆ-ից հեռացելու որոշումը:

Վաշինգտոնը պատճառաբանում է, որ Կուբայի իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը՝ չեն բացահայտել նրանց վրա «հանելուկային ակուստիկ ազդեցության» աղբյուրները:

Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան երկու տասնյակ աշխատակիցներ զեկուցել էին առողջական անհասկանալի խնդիրների մասին, ասելով, թե վերջին ամիսներին գլխացավ են ունենում, գլխապտույտներ, վատ են լսում:

Պետդեպարտամենտը Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների ավելի քան կեսին վերադարձրել էր ԱՄՆ: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, պահանջելով կրճատել Կուբայի դեսպանատան աշխատակիցների քանակը, նաև նշել էր, որ երկու կողմերում աշխատող դիվանագետների քանակը կհավասարվի:

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը Միացյալ Նահանգներին մեղադրել է ներկայացված առողջապահական խնդիրը ուսումնասիրելու անբավարար համագործակցության մեջ և Վաշինգտոնին հորդորել է չքաղաքականացնել խնդիրը:

Տասնամյակներով խզված ԱՄՆ-Կուբա հարաբերությունները վերականգնվել են Բարաք Օբամայի նախագահության վերջին շրջանում, սակայն Դոնալդ Թրամփը կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Կուբայի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG