Մատչելիության հղումներ

Ջոն Հանթսմանն իր հավատարմագրերը հանձնեց Վլադիմիր Պուտինին


Հանթսմանն իր հավատարմագրերն է հանձնում Պուտինին, 3-ը հոկտեմբերի, 2017թ.
Հանթսմանն իր հավատարմագրերն է հանձնում Պուտինին, 3-ը հոկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հանթսմանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Յութայի նախկին նահանգապետ Հանթսմանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սենատն այն հաստատել է այս տարվա սեպտեմբերի վերջին։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլը հույս է հայտնել, որ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանը կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG