Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլը հուսով է, որ Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Հանթսմանը կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը: Այդ մասին այսօր ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Քիչ անց Հանթսմանը պետք է իր հավատարմագրերը հանձնի Պուտինին:
Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանում դեսպանի պաշտոնում առաջադրված Յութայի նախկին նահանգապետ Հանթսմանը փորձառու դիվանագետ է: Սենատը նրա թեկնածությունն այս տարվա սեպտեմբերի վերջին է հաստատել:
Լսումների ընթացքում Հանթսմանն ասել է, թե կասկած չկա, որ ռուսները միջամտել են 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին: