Ռուսաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանն այսօր ժամանել է Մոսկվա: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ամերիկյան դեսպանության մամուլի խոսնակ Մարիա Օլսենը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի վաղը:
Միացյալ Նահանգների Սենատը Հանթսմանի նշանակումը հաստատել էր անցած շաբաթ:
57-ամյա Հանթսմանը հարուստ դիվանագիտական և քաղաքական փորձ ունի. 1992-93 թվականներին նա պաշտոնավարել է որպես ԱՄՆ դեսպան Սինգապուրում, 2009-2011 թվականներին եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Չինաստանում: 2005-ից 2009 թվականներին Ջոն Հանթսմանը զբաղեցնում էր Յուտայի նահանգապետի պաշտոնը: