Մատչելիության հղումներ

Ֆեյսբուքը Կոնգրեսին կտրամադրի ենթադրաբար ռուսաստանցիների կողմից ձեռք բերված գովազդների պատճենները


Ֆեյսբուքն այսօր ԱՄՆ Կոնգրեսին կտրամադրի մոտ 3 հազար գովազդների պատճեններ, որոնք 2016 թվականին ենթադրաբար ձեռք են բերվել ռուսաստանցիների կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում:

Հոկտեմբերի 1-ին աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 2-ին կտրամադրեն նաև տվյալներ, թե ով է թիրախավորված եղել և որքան արժեր յուրաքանչյուր գովազդը:

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի հետաքննությանը և պատրաստ է տրամադրել սոցցանցում ենթադրաբար ռուսական կազմակերպությունների կողմից տեղադրված շուրջ 3 հազար քաղաքական գովազդները։

Ռուսաստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց հնարավոր միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG