Մատչելիության հղումներ

Ըստ Ֆեյսբուքի, ԱՄՆ ընտրողներին թիրախավորելու համար Ռուսաստանից գովազդներ են տեղադրվել սոցցանցում


Ֆեյսբուքը տեղեկացրել է Միացյալ Նահանգների քննիչներին, որ ԱՄՆ ընտրողներին թիրախավորելու համար Ռուսաստանից գովազդներ են տեղադրվել սոցիալական ցանցում։

«Վաշինգտոն փոստն» իր հերթին հոդված է հրապարակել, որտեղ տարբեր մարդիկ նմանատիպ պատմություններ են պատմել՝ ասելով, թե սոցիալական ցանցը 100 հազար դոլարով գովազդներ է վաճառել ռուսական մի ընկերության, ով «տրոլլինգ» է անում և զբաղված է Կրեմլի պրոպագանդայով:

Ֆեյսբուքի անվտանգության ծառայության ղեկավար Ալեքս Ստամոսի խոսքով՝ իրենց կողմից բացահայտել է 50 հազար դոլար արժողությամբ գովազդներ, որոնք քաղաքական բնույթի են և հնարավոր է կապ ունեն Ռուսասատնի հետ:

Գովազդների մեծ մասը տեղադրել են ռուս օպերատորները՝ օգտագործելով 470 կեղծ հաշվեհամար: Քննարկվող թեմաները հիմնականում արտագաղթի, զենք կրելու իրավունքի, համասեռամոլների և ռասիզմի մասին են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG