Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին:
Իր ուղերձում հավաստելով, որ «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը», Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կկարողանան համատեղ ջանքերով ավելի խորացնել և ամրապնդել առկա առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը:
«Ուրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, և քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները», - նաև ասել է Սերժ Սարգսյանը: