Մատչելիության հղումներ

Վիգենինը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հանրային կապերի վարչության

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը այսօր ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հյուրը ծաղիկներ է խոնարհել Անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին և արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշել է, որ մարդկության դեմ կատարված ոճրագործությունը երբեք չպետք է մոռանալ, և հավելել է. - «Մոլորակի յուրաքանչյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան, որպեսզի հիշի և չմոռանա տեղի ունեցածը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG