Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը երկու նշանակում է կատարել ԶՈՒ Գլխավոր շտաբում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու նշանակում է արել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրերից մեկի համաձայն՝ Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ` ազատվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG