Մատչելիության հղումներ

Դեպի ՀԱԷԿ տանող երկաթուղագծերը վերանորոգվել են


Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում, արխիվ
Հայկական ատոմային էլեկտրակայանը Մեծամորում, արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության մասնագետներն ավարտել են դեպի Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ) տանող Արմավիր-Արշալույս երկաթուղային հատվածի վերանորոգումը: Նշված գծերը չէին շահագործվում 2011 թվականից:

«Վերանորոգման աշխատանքը, որը կատարում էին 33 երկաթուղային, սկսվեց հուլիսին: Արդյունքում վերականգնվել է 14 կմ գիծ, փոխվել 3.9 հազար կոճ: Աշխատանքները տարվում էին հատուկ երկաթուղային տեխնիկայի կիրառմամբ: Վերանորոգման ընթացքը ամեն շաբաթ հսկում էր հատուկ հանձնաժողովը՝ ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ: Վերանորոգված հատվածն արդեն ստուգել է հատուկ չափող վագոնը, ենթակառուցվածքը պատրաստ է բեռներ ընդունել», - հաղորդում է ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսպիսով, ՀԿԵ-ն ավարտել է իր ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի արդիականացումը, իսկ ատոմակայանի տարածքով անցնող երկաթուղային գծերը վերանորոգում է ՀԱԷԿ-ի կողմից ներգրավված կապալառուն, նշված է հաղորդագրությունում:

ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG