Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է «ԴիջիԹեք Էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսը


Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «ԴիջիԹեք Էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: Ցուցահանդեսի այցելուների համար տեղեկատվություն կա նաև թափուր աշխատատեղերի մասին: «ԴիջիԹեք Էքսպո-2017»-ի շրջանակում կանցկացվեն գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, ըստ պատասխանատուների, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից և Լիտվայից:

Տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը, ով այնուհետև, Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG