Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, Վաղինակ Սարգսյանը՝ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։

Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում գնդապետ Վաղինակ Սարգսյանին նշանակելու մասին՝ ազատելով վերջինիս ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG