Մատչելիության հղումներ

Անկարան և Բաղդադը սաստկացնում են ճնշումն Էրբիլի վրա


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Պաշտոնական Անկարան Բաղդադին հավաստիացրել է, որ հետայսու հում նավթի ներկրման հարցում համագործակցելու է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի գրասենյակը:

Ըստ Բաղդադից ստացված հաղորդագրության, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խնդիրը հեռախոսով քննարկել է Աբադիի հետ:

«Անկարան սատարում է Իրաքի կենտրոնական իշխանության բոլոր որոշումները, որոնք արդեն ընդունվել են կամ կընդունվեն ի պատասխան Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի», - ասել է Յըլդըրըմը:

Իրաքի իշխանությունը նախօրեին հայտարարել է, մասնավորապես, արդյունահանած նավթի արտահանման ռեժիմը խստացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG