Մատչելիության հղումներ

Հերացի-Աբովյան խաչմերուկում տրոլեյբուսը բախվել է ճամփեզրի բաժանարարին, կան տուժածներ


Վթարի ենթարկված տրոլեյբուսը, Երևան, 28-ը սեպտեմբերի, 2017թ․

Այսօր ժամը 14:34 արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին:

Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG