Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ղեկավարները սաբոտաժ են որակում հրետանային պահեստի պայթյունը


Հրետանային զորավարժություններ Ուկրաինայի զինված ուժերում, արխիվ
Հրետանային զորավարժություններ Ուկրաինայի զինված ուժերում, արխիվ

Ուկրաինայի առաջնորդները սաբոտաժ են որակում երկրի Կալինիվկա բնակավայրում հրետանային պահեստների պայթյունը, որի հետևանքով ավելի քան 300 հազար մարդ է տարհանվել և փակվել է տվյալ շրջանի օդային տարածքը:

Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան՝ մայրաքաղաք Կիևից 270 կիլոմետր հեռավորության վրա:

Երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զինվորական բարձրագույն անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պարտավոր են սովորել՝ ինչպես պաշտպանել ռազմավարական նշանականության օբյեկտները սաբոտաժից: «Մենք այլևս չպետք է հաշտվենք այսպիսի իրադարձությունների հետ», - ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության խոսնակ Օլենա Հիտլանսկան ավելի վաղ ասել էր, որ պայթյունն ու հրդեհը սաբոտաժի հետևանք է:

Վարչապետ Վոլոդիմիր Հրոյսմանը, ով դեպքի վայրում էր պայթյունից ժամեր անց, նույնպես պատահարի ետևում «արտաքին գործոններ» էր տեսնում: «Սա ուկրաինական բանակի զինանոցն է, և ես կարծում եմ, որ պատահարի հետևանքով չէ այն ոչնչացել», - ասել էր նա:

Նկատենք, որ պայթյունից ժամեր հետո Ուկրաինայի տեղեկատվության քաղաքականության փոխնախարար Դմիտրո Զոլոտուխինը ասել էր, թե պայթյունը վթարի հետևանք է եղել: Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյարը, մինչդեռ, հայտարարել էր, թե վստահ է, որ պայթյունը ռուսական դիվերսիա է՝ նշելով, որ սա Կալինիվկայի հրետանային պահեստում արդեն 7-րդ հրդեհն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG