Մատչելիության հղումներ

Պայթյուն Ուկրաինայի հրետանային պահեստում


Հրետանային զորավարժություններ Ուկրաինայի զինված ուժերում, արխիվ
Հրետանային զորավարժություններ Ուկրաինայի զինված ուժերում, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Ուկրաինայի Կալինիվկա բնակավայրում պայթել են հրետանային պահեստները:

Տեղի իշխանությունը անջատել է բնակիչների էլեկտրականությունը, գազը և տարհանել նրանց: Դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել է օդային տարածքը վթարի վայրից 50 կիլոմետր շառավղով:

Ուկրաինայի տեղեկատվության քաղաքականության փոխնախարար Դմիտրո Զոլոտուխինը հայտարարել է, որ պայթյունը վթարի հետևանք է եղել:

Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյարը, մինչդեռ, հայտարարել է, թե վստահ է, որ պայթյունը ռուսական դիվերսիա է՝ նշելով, որ սա Կալինիվկայի հրետանային պահեստում արդեն 7-րդ հրդեհն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG