Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարն այսօր այցելում է Ադրբեջան


Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանըքլիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելում է Ադրբեջան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը ասել են, որ թուրքական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում և պետական այլ գերատեսչություններում:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև մասնակցելու է Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական օդուժի համատեղ TurAz Qartalı-2017 զորավարժությունների փակման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG