Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 18-30-ը համատեղ զորավարժություն կանցկացնեն


Թուրքական AH-1W Super Cobra մարտական օդանավը Ադրբեջանի ռազմակայաններից մեկում, արխիվ

Սեպտեմբերի 18-30-ը Ադրբեջանը և Թուրքիան TurAz Qartalı-2017 խորագրով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցեն երկու երկրների ռազմաօդային ուժերը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA-ին հայտնել են, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 օդանավեր, Ми-35, Ми-17 и Sikorsky S-70 ուղղաթիռներ:

«Զորավարժությունների ընթացքում կատարվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործողության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողա-փրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածներ հասցնելով ցամաքային թիրախների ոչնչացման և այլ խնդիրներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG