Իրաքյան Քուրդիստանի պաշտոնյաները սկսել են երեկ անցկացված անկախության հանրաքվեի ձայների հաշվարկը։
ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները և այլ արևմտյան պետություններ զգուշացրել էին, որ այն կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում:
Պաշտոնական Բաղդադը նախազգուշացրել է, որ կպայքարի Իրաքի միասնության պահպանման համար, այդ թվում՝ հյուսիսային քրդական տարածաշրջանում նավթային եկամուտները զգալի կրճատելու միջոցով: