Այսօր Երևանում մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:
Նիստը անցկացվելու է սեպտեմբերի 25-26-ը: Հայկական կողմը գլխավորում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը երկրի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է:
Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է, փոխանցում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Այցի ընթացքում Իրաքի գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: