Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոնգ Հոն, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վրա հրթիռային հարվածը անխուսափելի է: Նախարարը նախազգուշացրել է, որ Փհենյանը «անողոք, կանխիչ քայլեր» կձեռնարկի, եթե Վաշինգտոնը փորձի Հյուսիսային Կորեայի զինված ուժերի կամ ղեկավարության վրա հարձակում գործի:
«Ոչ ոք, բացի Թրամփից մեղավոր չէ այդ ինքնասպան առաքելության մեջ»,- հյուսիսկորեացի դիվանագետի խոսքերն են մեջբերում միջազգային գործակալությունները:
Արձագանքելով հյուսիսկորեացի նախարարի հայտարարություններին՝ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Լի Յոնգ Հոն և հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ունը երկար չեն ձգի», եթե շարունակեն նույն ոգով:
«Հենց նոր լսեցի Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի ելույթը ՄԱԿ-ում: Եթե նա փոխանցում է փոքրիկ հրթիռ-մարդու մտքերը, ապա նրանք երկար չեն ձգի», - Թվիթերում գրել է Թրամփը:
ԱՄՆ-ի հակաօդային ուժերի ռմբակոծիչները Հյուսիսային Կորեայի տարածքի արևելյան հատվածներում ՝միջազգային օդային տարածքում թռիչքներ են իրականացրել են: Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան օդուժը ապառազմականացված տարածքից հեռացել է ավելի, քան երբևէ 21-րդ դարի ընթացքում: Ամերիկյան ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ այդ թռիչքները ցուցադրում են ցանկացած վտանգ կանխելու ԱՄՆ-ի վճռականություն:
Ռմբակոծիչների թռիչքների մասին հաղորդվել է երեկ՝ ՄԱԿ-ում հյուսիսկորեացի նախարարի ելույթից ժամեր առաջ:
ԱՄՆ-ի և Հյուսիսայի Կորեայի միջև լարվածությունը է՛լ ավելի է սրվել Փհենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկումից հետո, ինչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ստիպել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: