Մատչելիության հղումներ

Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ԱԻՆ


Հրդեհ, արխիվ
Հրդեհ, արխիվ

Արա լեռան լանջին նախօրեին բռնկված հրդեհը այսօր առավոտյան ժամը 8:35 մեկուսացվել է, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 16:43, ամբողջ գիշեր հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են։ Աշխատանքներին մասնակցում են 100-ից ավելի փրկարարներ։ Տեղում աշխատանքները համակարգում է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն տրամադրել։

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա չորս օրերին Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG