Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի և Իրաքի ԱԳ նախարարի հետ


Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդի, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ։

ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են «հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր»։ «Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան միջակառավարական հանձնաժողովի, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի աշխատանքները։ Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ»,- նշված է հաղորդագրութան մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ երեկ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել նաևԻրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ: «Արտգործնախարարներն անդրադարձան հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ»,- մասնավորապես, նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG