Մատչելիության հղումներ

Թիլերսոնը դեռ հույս ունի, որ Իրանը կբանակցի միջուկային համաձայնագրում փոփոխությունների շուրջ


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, Նյու Յորք, 19-ը սեպտեմբերի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, Նյու Յորք, 19-ը սեպտեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեռ հույս ունի, որ Իրանը կհամաձայնի բանակցել 2015 թվականին ձեռք բերված միջուկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու շուրջ, չնայած Իրանի նախագահը հրաժարվել է նոր բանակցություններ սկսել: «Երբեք մի ասա երբեք», - նշել է Թիլերսոնը:

Երեկ մամլո ասուլիսի ժամանակ Թիլերսոնը երկրորդ անգամ ասել է՝ ամերիկյան կողմը մասնավորապես մտահոգված է համաձայնագրի այն հատվածով, որը տասը տարով՝ մինչև 2025 թվականը մեղմացնում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Թեհրանը պարտավորվում է սահմանափակել ուրանի հարստացումը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մինչդեռ, Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է՝ վեց գերտերությունների հետ կնքված պայմանագրում յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր նախադասության շուրջ բանակցություն է ընթացել:

«Այսպիսով, սա այնպիսի պայմանագիր է, որին չես կարող դիպչել: Եթե դրա միջից գեթ մեկ կտոր հանվի, ամբողջը կփլուզվի», - ասել է Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG