Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է, ծնված 1972 թվականին: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
Պատկան մարմինները կճշտեն սահմանն անօրինական հատած անձի ներկայացրած տարբերակը, կպարզեն դեպքի բոլոր մանրամասները, ասված է հաղորդագրությունում: