Մատչելիության հղումներ

ՔԿ վարույթ է ընդունվել քրեական գործ երեխայի առք ու վաճառքի փաստով


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածին երեխայի խնամքն ստանձնելու նպատակով առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին մի կին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, որից ամիսներ անց՝ դեկտեմբերի 9-ին, նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական մի զույգի խնամակալությանը։ Օրեր անց երեխայի կենսաբանական մայրը ամուսնական զույգից երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը», որը սեպտեմբերի 19-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG