Մատչելիության հղումներ

Եղնուկյանի զավակները և Հայ կանանց ճակատի երեք անդամներ ոստիկանության բաժին են տարվել


Կարո Եղնուկյանը դատարանում, արխիվ

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի զավակները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։

Ոստիկանությունը չհստակեցրեց, թե ինչն է եղել վերոնշյալ անձանց ոստիկանության բաժին տանելու պատճառը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Հիշեցնենք՝ Կարող Եղնուկյանը անցած տարվա հուլիսից անազատության մեջ է և դատարանի առջև է կանգնել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG