Մատչելիության հղումներ

Մակրոնը փորձել է համոզել Թրամփին չհրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից


Ֆանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ամերիկացի և իրանցի գործընկերների հետ առանձին քննարկումների ընթացքում առաջարկել է վերսկսել բանակցությունները Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պայմանների շուրջ փաստաթղթի ժամկետի ավարտից հետո՝ 2025-ին։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը ասել է, որ Մակրոնը փորձել է համոզել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին չհրաժարվել համաձայնագրից, քանի որ վտանգ կա, որ դա կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինության նոր մրցավազքի։

Մակրոնը այս հարցի շուրջ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առանձին քննարկումներն ունեցել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG