Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փայլանի գործունեությանը, ու կարևորել նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG