Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբատում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Նախագահի կայքէջի հաղորդմամբ՝ արարողության մասնակցության հրավերը Հայաստանի նախագահը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG