Մատչելիության հղումներ

Կրեմլ․ Kaspersky-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը հակասում է արդար մրցակցության կանոններին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների դաշնային գործակալություններից Kaspersky հակավիրուսային ծրագրերի հեռացման մասին որոշումը հակասում է արդար մրցակցության կանոններին և միտված է վնասելու ռուսական ընկերությանը համաշխարհային շուկայում:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ այդ որոշումը «խախտում է բոլոր միջազգային առևտրային կանոնները»:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների կառավարությունը բոլոր դաշնային գործակալություններին հրահանգել է հանել Kaspersky Lab-ի ծրագրերը՝ վկայակոչելով այդ ընկերության պաշտոնյաների և ռուսական հետախուզության ու կառավարության միջև կապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG