Միացյալ Նահանգները ողջունում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավարի նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոց վերացման որոշումը և Բաքվին կոչ է անում հանել բոլոր մեղադրանքները Մեհման Ալիևի վրայից:
«Մենք խնդրում ենք կառավարությանը հանել բոլոր մեղադրանքները լրատվական գործակալության ղեկավարի վրայից և թողնել նրան անել իր գործը՝ առանց խոչընդոտների: Ինչպես նաև հորդորում ենք իշխանություներին դրական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ազատ խոսքի արտահայտումը և մարդու իրավունքներն ամրապնդելու համար», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:
Մեհման Ալիևը ձերբակալվել էր օգոստոսի վերջին: Նրան մեղադրում են հարկային օրենսգրքի մի շարք դրույթներ խախտելու մեջ: Ալիևի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը երկուշաբթի օրը փոխարինվեց տնային կալանքով: