Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի խորհուրդը նկատողություն է հայտարարել փաստաբան Արա Ղարագյոզյանին


Փաստաբան Արա Ղարագյոզյանը, արխիվ
Փաստաբան Արա Ղարագյոզյանը, արխիվ

Փաստաբանների պալատի խորհուրդը կարճել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

Ավելի վաղ նախագահող դատավորներ Արտուշ Գաբրիելյանը և Մնացական Մարտիրոսյանը փաստաբանների նկատմամբ կիրառել էին դատական սանկցիա՝ առանց իրենց թույլտվության դատական նիստերի դահլիճը լքելու համար։

Հիշեցնենք, փաստաբաններ Գյուրջյանը, Պապիկյանը և Ղարագյողյանը պաշտպանում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների շահերը: Արա Ղարագյոզյանը հանդիսանում է նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբոր՝ Արարատ Խանդոյանի շահերի պաշտպանը: Հենց Արարատ Խանդոյանի գործի շրջանակներում էր նրա նկատմամբ կիրառվել դատական սանկցիա, որի հիման վրա էլ նա մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG