Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը փախստականների հարցով վճիռ կայացրեց հօգուտ Թրամփի


ԱՄՆ Գերագույն դատարանը շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Գերագույն դատարանը շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ Գերագույն դատարանը երեկ թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին իրականացնել փախստականների՝ երկիր մուտք գործելու իր ժամանակավոր արգելքը:

Արդարադատության նախարարությունը պահանջել էր դատարանից բեկանել դաշնային վերաքննիչ դատարանի վճիռը, ըստ որի՝ հավելյալ 24 հազար փախստականներ մուտք կգործեին երկիր։

Գերագույն դատարանի վճռով Թրամփը մասնակի հաղթանակ է տանում, քանի որ դատարանը պատրաստվում է հոկտեմբերի 10-ին լսել մահմեդական 6 երկրներից փախստականների և զբոսաշրջիկների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես սահմանափակելու մասին նրա հրամանագրի սահմանադրականության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG